ԵՄՀ աշխատակիցները մասնակցեցին UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի ամփոփման համաժողովին

Ս.թ. սեպտեմբերի 3-ին կայացավ UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի ամփոփիչ համաժողովը:

Համաժողովի ընթացքում ամփոփվեցին ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, ներկայացվեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա:

Առաջին պանելային քննարկմանը՝ «Արտաքին գնահատման ազդեցությունը բուհական կառավարման համակարգի զարգացման վրա. կառավարման բարձր օղակների տեսանկյունը» խորագրով, որպես ծրագրի ինստիտուցիոնալ համակարգող ու ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, մասնակցեց Մարիամ Ջիլավյանը, իսկ երկրորդ պանելային քննարկմանը՝ «Փորձագիտական կարողությունների ձևավորումը և դրա ազդեցությունը բուհերի որակի ներքին ապահովման համակարգի զարգացման վրա» խորագրով, մասնակցեցին ԵՄՀ Կառավարման և ՏՀ ամբիոնի դասախոս Քրիստինե Գուլքանյանը և Իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական, դասախոս Լիա Թևոսյանը: Վերջիններս ծրագրում ներգրավված էին  որպես փորձագետներ։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ բուհերում ներքին գնահատման գործընթացների առանձնահատկությունները, մարտահրավերներն ու հեռանկարները, շեշտադրվեցին բուհերի ներկայացուցիչների մոտ փորձագիտական կարողությունների ձևավորման մեխանիզմները և լավագույն փորձի տարածման միջոցները:

Հավելենք, որ մինչ համաժողովը ՈԱԱԿ մասնագետները առցանց հանդիպում կազմակերպեցին ծրագրի մասնակից Եվրասիա միջազգային համալսարանի փորձագետների և բուհի ներկայացուցիչների ներգրավմամբ։  Ծրագրի միջոցով բուհի աշխատակիցները հնարավորություն ունեցան դիտարկել ԵՄՀ  գործունեությունը որպես արտաքին գնահատող, որի արդյունքում կազմեցին զեկույց: Զեկույցում Լ.Թևոսյանը և Ք.Գուլքանյանը ամփոփեցին  իրենց կողմից իրականացված ԵՄՀ արտաքին գնահատման այցի արդյունքները՝ շեշտը դնելով բուհի կարևոր խնդիրների վերհանմանն ու լուծման ուղիների մատնանշմանը։

Նշենք, որ UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։

 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: