Մեկնարկեց «Ամառային դպրոց 2021»-ը

Այսօր մեկնարկեց հմտությունների զարգացման «Ամառային դպրոց 2021»-ը, որը կազմակերպվում է  Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ։

Դասընթացների մեկնարկն ազդարարեց ԵՄՀ Դասընթացների կենտրոնի պատասխանատու Անի Հովասափյանը: Վերջինս ներկայացրեց «Ամառային դպրոց 2021»  ծրագրի նպատակը, ըստ որի, ծրագիրը միտված է  երիտասարդների գործնական ունակությունների ու հմտությունների զարգացմանը, սեփական կարողությունների ինքնաբացահայտմանը և գնահատմանը` հետագայում որակյալ, ներկայանալի մասնագետներ դառնալու համար, այնուհետև, մասնակիցների հետ քննարկեց օրակարգային մի շարք հարցեր:

Հաջորդիվ, ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապերի կենտրոնի պատասխանատու Մերրի Շահբազյանը խոսեց ներկայացման հմտությունների մասին: «Ինչպե՞ս թողնել դրական տպավորություն ներկայանալիս» թեմայի շրջանակում ակտիվ քննարկում կազմակերպեց Անի Հովասափյանը:

Հիշեցնենք, որ դասընթացներն անցկացնում են եվրոպական համալսարաններում վերապատրաստված փորձառու դասընթացավարները. օրակարգում ներառված են նաև հանդիպումներ հանրությանը հայտնի հրավիրյալ մասնագետների հետ։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: