ԵՄՀ կիրականացնի «Ֆարմացիա» և «Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա» մասնագիտություններով մագիստրոսական կրթական ծրագրեր

Հարգելի՛ դիմորդներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսուհետ Եվրասիա միջազգային համալսարանը կիրականացնի «Ֆարմացիա» և «Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա» մասնագիտություններով մագիստրոսական կրթական ծրագրեր։ Ուսման տևողությունը կլինի 1 տարի 6 ամիս։
Համապատասխան թույլտվությունն արդեն ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Դերենիկ Դումանյանը:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: