Հանդիպում ԵՄՀ Կառավարման և ՏՏ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լիլիա Ավետիսյանի հետ

2016 թ. մայիսի  11-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնում տեղի ունեցավ հանդիպում ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լ. Ավետիսյանի հետ: Ավետիսյանը մասնակցիներին ներկայացրեց Լեհաստանի Սոցիալական գիտությունների համալսարանում իր կողմից իրականացված վեցամսյա հետազոտական ծրագիրը և ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձառությունը: Նշված ծրագրի շրջանակում Լ. Ավետիսյանը մասնակցել է բազմաբնույթ գիտաժողովների, հրատարակել հոդվածներ, ուսումնասիրել բուհում առկա կրեդիտների կուտակման և փոխանցման կարգը, ուսումնառության ժամանակակից մեթոդները, ինչպես նաև՝ վարել դասախոսություններ:

Դոցենտ Լ. Ավետիսյանն անդրադարձավ նաև քննության կազմակերպման, գործատուների համագործացության ձևաչափի, դասավանդման առկա մեթոդների վերաբերյալ հնչած հարցերին:

Հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ռեկտոր Ս. Օհանյանը, դասախոսներ

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր` hաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսի արդյունավետ կառավարման ոլորտում առկա խնդիրները և մարտահրավերները,

Տրված է #JUST_FAIR ակադեմիական ծրագրի մեկնարկը

Ծրագրի ընթացքում կմշակվի և կներդրվի #արդարադատության #մատչելիության վերաբերյալ նորարարական հետազոտական ​​մոդուլ:  Ծրագիրը կիրականացնի Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Հայաստանում #արդարադատության #ոլորտի #բարեփոխումների #մշտադիտարկում ծրագրի

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին