Համընդհանուր անվտանգության ուսումնասիրություններ թեմայով ամառային դպրոց

ԵՄՀ-ում    շարունակվում են  միաջազգային ամառային դպրոցի  աշխատանքները: Այս շաբաթ՝ հունիսի 15-ին, դպրոցի մասնակիցները հանդիպեցին «Չետհեմ Հաուզ» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ Լորենս Բրոերսին, ով Կովկասյան հետազոտություն գրքի համահեղինակն է, ինչպես նաև գլխավոր խմբագիրը: Նախկինում նա աշխատել է «Հաշտեցման ռեսուրսներ» ՀԿ-ում, որի գործունեությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նրա առաջին գիտական հանդեսը նվիրված է կովկասյան տարածաշրջանին:

Ամառային դպրոցի ուսանողները և հետազոտողները Լորենս Բրոերսի հետ քննարկեցին չճանաչված (դե ֆակտո) պետությունների իրավական կարգավիճակը, որոնց թվին է դասվում նաև  ԼՂՀ-ն: Հատկանշական էր նաև քննարկումը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի, ապրիլյան չորսօրյա պատերազմի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունների և հետևանքների վերաբերյալ բազմաթիվ հարցեր: Դոկտոր Բրոերսը քննարկեց գերտերությունների, ինչպես նաև ներքին գործոնների դերը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացների և հակամարտությունների դինամիկայի տեսանկյունից: Քննարկվեցին նաև տվյալ հարցի լուծման հնարավոր ուղիները: Քննարկման նպատակն էր նոր տեսանկյունից վերլուծել մի շարք հիմնահարցեր, որոնք կարևոր են համընդհանուր անվտանգության համար:

Պարոն Բրոերսը քննարկումը եզրափակեց Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանին Կովկասյան հետազոտություն գրքի օրինակների նվիրատվությամբ: Հավելենք նաև, որ սեմինարի մասնակիցները ԱՄՆ-ի Սթոնհիլ  քոլեջի և Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներն ու հետազոտողներն են, ովքեր պատրաստվում են մասնակցել «Համընդհանուր խաղաղության տեղական արմատները» թեմայով միջազգային գիտաժողովին:Այնպես որ այս սեմինարները կազմակերպվում են նպատակայնորեն՝ մասնակիցներին նախապատրաստելու կոնֆերանսին:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները