Լրագրության բաժինը հյուրընկալեց մեդիա ուսումնասիրությունների պրոֆեսոր Հալիա Կոստա Սանտոսին

Օրերս՝ միջազգային ERASMUS+ շարժունակության ծրագրի շրջանակներում, Եվրասիա միջազգային համալսարանի լրագրության բաժինը հյուրընկալեց Հալիա Կոստա Սանտոսին, ով մեդիա ուսումնասիրությունների պրոֆեսոր է Աբրանտեսի տեխնոլոգիական դպրոցում (ESTA), որը Տոմարի Պոլիտեխնիկական համալսարանի (Պորտուգալիա) մասն է կազմում:
 
«Այլընտրանքային և անկախ մեդիա նախագծերը Պորտուգալիայում» թեմայով դասախոսության ընթացքում նա բացատրեց, թե ինչպես կարող են այդքան կարևոր, հետաքրքիր և օգտակար լինել իրականությանը մոտենալու տարբեր եղանակները, որոնք սովորաբար մոռացվում են հիմնական լրատվամիջոցների կողմից:
 
Պրոֆեսորը բացատրեց, թե ինչպես են մեդիա նախագծերը (բոլորը թվային) զարգացնում կարևոր պատմություններն ու իրադարձությունները՝ առանց միջամտությունների, և ինչ ձևաչափերով են դրանք օգտագործում: Քանի որ դրանց բովանդակությունը անվճար է, նա նաև բացատրեց, թե որտեղից կարելի է ստանալ ֆինանսավորում մեդիա նախագծերը իրականացնելու համար:
Դասախոսությունների արդյունքում Հալիա Կոստա Սանտոսը հայտնեց՝ հույս ունի,որ թեմատիկ բերված օրինակները կարող են ոգեշնչման աղբյուր լինել Եվրասիա համալսարանի ապագա լրագրողների համար:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: