ԵՄՀ Որակի ապհովման կենտրոնի ղեկավարի այցը Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան

Այս օրերին էրազմուս+ ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապհովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյաը վերապատրաստվում էր Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում (Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης

Այցը համակարգում էր որակի ապահովման կենտրոնը, ինչի շնորհիվ ԵՄՀ աշխատակիցը հնարավորություն է ունեցել մանրամասն ուսումնասիրելու բուհի կրթական և առարկայական ծրագրերի մշակման և մշտադիտարկման առանձնահատկությունները, ծրագրային հավատարմագրման գործընթացը, ներքին աուդիտի իրականացման կարգը և այլ թիրախային գործընթացներ, ինչպես նաև հանդիպելու որակի պատասխանատուների հետ։

Զուգահեռաբար, Մարիամ Ջիլավյանն այցելել է բուհի մյուս ստորաբաժանումները նույնպես՝ 10 կենտրոն և բաժին (հետազոտական կենտրոն, միջազգային կապերի բաժին, Էրազմուս+ գրասենյակ, IT կենտրոն, դոկտորական կրթության կազմակերպման բաժին, միջազգային վարկանիշավորման համար պատասխանատու ստորաբաժանում, ISO սերտիֆիկացման համար պատասխանատու բաժին և այլն)։ Վերջիններիս պատասխանատուները ներկայացրել են իրենց բաժնի գործառույթները, կապը որակի ապահովման գործընթացների հետ, այնուհետև՝ քննարկել են մեր բուհերի առանձնահատկությունները, գործընթացների կատարելագործման ուղիները։

Մարիամ Ջիլավյանի այս այցն իր ազդեցությունն է ունեցել նաև նրա թեկնածուական հետազոտության միջազգայնացման վրա։ ԵՄՀ աշխատկիցը այցելել է կրթության կառավարման դպրոց, որի պրոֆեսորներից մեկից ստացել է համատեղ հետազոտություն իրականացնելու առաջարկ։

«Ամփոփելով, կարող եմ ասել, որ վերջին շրջանում իմ մասնակցած վերապատրաստման ծրագրերից ամենաինտենսիվն ու արդյունավետն էր։ Վերադառնում եմ արդեն մտքում ունենալով Եվրասիա միջազգային համալսարանի իմ կողմից ղեկավարվող ստորաբաժանման՝ որակի ապահովման կենտրոնի մի շարք գործընթացների բարեփոխումները ընդգծած»-նշում է Մարիամ Ջիլավյանը։

 

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա staff.am

Կրթությունն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է մրցունակ աշխատաշուկա։ Այս համոզմունքով staff.am-ը սկսել է նոր համագործակցություն՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ՝ կնքելով համապարփակ հուշագիր, որի

Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ

Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՄՀ-ի հետ սերտ համագործակցող քոլեջների և դպրոցների դասախոսական, ուսուցչական և վարչական անձնակազմի համար համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ:Նախապես ընտրված ուսումնական հաստատություններում