ԵՄՀ թիմին է միացել Ռուբեն Մարկոսյանը

Ներկայացնում ենք մեր նոր թիմակցին՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանին: Այսուհետ Ռուբեն Մարկոսյանը կզբաղեցնի ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը:

Կրթության և հանրային այլ ոլորտներում իր բազմամյա գործունեության ընթացքում Ռուբեն Մարկոսյանը ղեկավարել է մի շարք պաշտոններում. եղել է  ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր և ԵՊՀ հարային կառավարման ամբիոնի դոցենտ (համատեղությամբ):

Ռ.Մարկոսյանը միջազգային մի շարք կազմակերպությունների (Եվրոպայի Խորհուրդ, Համաշխարհային բանկ,  ՄԱԿ, ԵՄ և այլն) կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված է եղեl որպես փորձագետ կամ ծրագրի ղեկավար:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: