Պրակտիկա՞, թե անվճար աշխատանք

21-ամյա Սոնան մեկ ամսից ավարտում է համալսարանը։ Մասնագիտությամբ՝ մանկավարժ, նա երազում է աշխատել դպրոցում և կրթել նոր սերնդին։ Երրորդ կուրսում ուսանողական պրակտիկա անցավ մայրաքաղաքի դպրոցներից մեկում։ 

« Սկզբում խանդավառ էի ,միշտ պատկերացնում էի՝ ինչպիսի ուսուցչուհի եմ լինելու, ու սա կարծես առաջին քայլն էր», — ասում է նա։ Սակայն մի քանի շաբաթ անց պարզ դարձավ՝ իրականում ինքն դասավանդում է գրեթե ամբողջ դասաժամը, պատրաստում է ծրագրեր, ստուգում է աշխատանքներ։ Ուսուցիչները հաճախ հեռանում էին դասասենյակից՝ նրան թողնելով մենակ։ Վարձատրության մասին խոսք չկար։ 

 

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի՝ աշխատանքային հարաբերությունները ենթակա են օրենսդրական կարգավորման, եթե առկա է աշխատանք կատարելու պարտավորություն, ղեկավարում և աշխատանքային ռեժիմ։ 

 

Իրավաբան Անի Մարգարյանի խոսքով՝ եթե պրակտիկան վերածվում է կանոնավոր աշխատանքի, ապա գործատուն պարտավոր է կնքել աշխատանքային պայմանագիր և վճարել նվազագույն աշխատավարձից ոչ պակաս վարձատրություն։ 

 

Հայաստանում, սակայն, նման դեպքերը հաճախ մնում են աննկատ։ Ուսանողները չեն բողոքում՝ վախենալով կորցնել հնարավորությունը կամ փչացնել հարաբերությունները։ Մյուս կողմից՝ շատերը անգամ չեն գիտակցում, որ իրենց իրավունքները խախտվում են։ 

 

2023 թվականին ՀՀ Աշխատանքի տեսչական մարմինը ընդունել է ավելի քան 70 դիմում ուսանողներից՝ կապված աշխատանքի պայմանների և չվճարած վարձատրության հետ։ Սակայն իրական թվերն ավելի մեծ են։ Շատերը նախընտրում են լռել։ 

 

Սոնան ասում է՝ չնայած որ երեխաների հետ աշխատելու փորձը հարստացրեց իրեն, հիմա ավելի զգուշավոր է։ «Ես պատրաստ եմ սովորել, բայց ուզում եմ, որ ինձ վերաբերվեն որպես ուսանողի, ոչ թե անվճար աշխատողի», — ընդգծում է նա։ 

 

Քրիստինե Վարդիկյան, Լրագրություն, 3-րդ կուրսի ուսանողուհի

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

Մայրերի կյանքի գինը

  Հայաստանի մի փոքրիկ գյուղում 36-ամյա Սուսաննան դեռ չի կարողանում մոռանալ իր երրորդ հղիությունը, որն ավարտվեց ողբերգությամբ։     «Երեխայիս ծնունդից երեք օր անց ես սկսեցի

Տոպրակներ ապակիների փոխարեն

«Վերջերս վիրահատվել եմ Թալինի բժշկական կենտրոնում, բայց եթե հնարավորություն ունենայի, կգնայի Երևան։ Հիվանդանոցի պայմանները այս պահին շատ վատ են, պալատների մասին անգամ խոսել չի լինում,