Կայացավ մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ դասընթացը

Եվրասիա միջազգային համալսարանի առցանց հարթակում ապրիլի 8-ին տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ դասընթաց ծնողների և ավագ դպրոցի աշակերտների համար։

Դասընթացի բանախոսը ԵՄՀ դասընթացների կենտրոնի պատասխանատու Անի Հովասափյանն էր։ Հանդիպման նպատակն էր տրամադրել համակարգված տեղեկատվություն աշխատաշուկայի առկա իրավիճակի և զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների, անձնային որակների և հակումների վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որոնց միջոցով մասնակիցներն արտահայտեցին իրենց մոտեցումները ապագա մասնագիտության ընտրության վերաբերյալ։

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները առցանց ձևաչափով մասնագիտական կողմնորոշման թեստ անցան։ Հատկանշական և ողջունելի էր ուսուցիչների, հոգեբանների եւ կրթության այլ պատասխանատուների մասնակցությունը դասընթացին։

Վերջիններիս ևս առիթ տրվեց խոսելու այն խնդիրների մասին, որոնք նրանք բացահայտել էին ապագա մասնագիտության ընտրության առաջ կանգնած դեռահասների շրջանում։

Մասնակիցների գնահատմամբ հանդիպումը արդյունավետ էր և բազմաբովանդակ։ Նրանք առաջարկեցին նմանատիպ թեմաներով դասընթացներն ավելի հաճախակի կազմակերպել։

Մասնագիտական հանդիպում ԵՄՀ-ում

Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց ONE WAY GROUP ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում Մաթևոս Բարսեղյանը ներկայացրեց իր անցած ուղին, ընկերության գործունեության հիմնական ուղղությունները,

«Դիզայն» բաժնի ուսանողների ճանաչողական այցը Եվրասիա միջազգային համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել ենք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Դիզայն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին։ Նրանց ներկայացվեց ընդունելության կարգը, տեղեկացան ԵՄՀ-ում իրենց կրթությունը շարունակելու առավելություններից, ծանոթացան միջազգային

Մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական դատախաղ ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները, դասախոս Լիլիթ Զիրոյանի ղեկավարությամբ, «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում իրականացրին ուսումնական դատախաղ։ Դատախաղի թեման վերաբերում