Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՄՀ-ի հետ սերտ համագործակցող քոլեջների և դպրոցների դասախոսական, ուսուցչական և վարչական անձնակազմի համար համալսարանը կազմակերպեց վերապատրաստումներ:
Նախապես ընտրված ուսումնական հաստատություններում իրականացրած կարիքի գնահատումից ելնելով առաջարկեցինք համապատասխան թեմատիկ վերապատրաստումներ դասավանդման նորարարական մեթոդների, ՏՀՏ գործիքների, միջազգային կապերի հաստատման թեմաներով:
Մասնակիցները բարձր գնահատեցին դասընթացների արդյունավետությունը՝ նշելով, որ իրենց դասավանդման պրակտիկայում ձեռք բերեցին կիրառելի գիտելիքներ ու հմտություններ, որոնք ավելի հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն իրենց դասերը: