Դատարանում՝ գրքից իրականություն․ ԵՄՀ ուսանողները մասնակցեցին դատական նիստերին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում դասախոս Լիլիթ Զիրոյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայր։
Շրջայցի շրջանակում ուսանողները ուսումնասիրեցին գործերի արխիվացման ընթացքը, ծանոթացան գրասենյակային աշխատանքին, մասնակցեցին դատավորներ Աննա Շիլաջյանի, Արմենուհի Բադիրյանի և Մարինա Տաշչյանի կողմից իրականացվող դատական նիստերին:
Ամփոփելով այցը դատավոր Տաշչյանի հետ ունեցան հարց ֊ պատասխան զրույց, ուսանողները ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնց դատավորը տվեց լիարժեք պատասխաններ։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: