ԵՄՀ իրավագիտության ուսանողը անցել է հաջորդ փուլ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների օլիմպիադիայում

Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Էդգար Մանուչարյանը մասնակցեց իրավաբանական ֆակուլտետների ուսանողների օլիմպիադիային, որը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից:  Օլիմպիադան վերաբերում էր «ՀՀ քաղաքացիական իրավունք» դասընթացին:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Էդգարը հաղթահարեց իր առջև դրված խնդիրները՝ այսպիսով անցնելով հաջորդ փուլ:

Շնորհավորում ենք մեր ուսանողին, մաղթում՝ նորանոր հաջողություններ երկրորդ փուլում:

Հետազոտական կարողությունների զարգացում՝ միջազգային համատեղ դասավանդման միջոցով

2026 թ. հոկտեմբերի 21-ին և 26-ին Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) հյուրընկալել էր Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) դասախոս, դոկտոր Սոսո Մակարաձեին՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ JoPScip նախագծի

«ԱԲ-ն կարիերայի կենտրոններում». ինտերակտիվ աշխատարան

Նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում» ինտերակտիվ աշխատարանը։ Այն նախատեսված էր Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուների համար։ Աշխատարանը վարեց

Բանավեճը՝ որպես ապագա իրավաբանների մասնագիտական մտածողության ձևավորման միջոց

«Քրեական իրավունք» առարկայի շրջանակում, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ադելինա Սարգսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, տեղի ունեցավ ուսանողական բանավեճ՝ «Քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի իջեցումը»