Դիզայն

Գծագրի՛ր քո ապագան…Ստեղծի՛ր Քո աշխարհը

Հարգելի՛ այցելուներ,

Ողջունում եմ ձեզ մեր Դիզայնի կրթական ծրագրի պաշտոնական հարթակում: Սա մի տարածք է ստեղծագործող և նորարար այն երիտասարդների համար, ովքեր ձգտում են դիզայնի միջոցով վերափոխել շրջակա միջավայրն ու աշխարհը դարձնել ավելի ներդաշնակ և գեղեցիկ:

Մեզ համար դիզայնը լոկ արվեստ չէ. այն հզոր գործիք է՝ լուծելու բարդ խնդիրներ և ստեղծելու հարմարավետ, գործնական ու էսթետիկ լուծումներ: Մեր ուսումնական ծրագիրը կառուցված է այնպես, որ դուք ոչ միայն յուրացնեք դիզայնի հիմունքները, այլև տիրապետեք ժամանակակից թվային միտումներին՝ առավելագույնի հասցնելով ձեր ստեղծագործական ներուժը:

Հարգանքով՝

ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մանկավարժական գիտությունների թեկնածու

 

Առաքելություն

Դիզայն կրթական ծրագրի առաքելությունն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ, ովքեր կներդնեն իրենց ավանդը դիզայնի ոլորտի զարգացման մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ծրագիրն ուղղված է ուսանողներին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելուն՝ ժամանակակից դիզայնի պահանջներին համապատասխանելու համար։

Կրթական ծրագիր

Բակալավր

Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն

ԱՐՏԼԱԲ

Art Lab-ը ստեղծագործական հարթակ է, որտեղ ուսանողները կարող են բացահայտել իրենց գեղարվեստական տաղանդը և զարգացնել դիզայներական հմտությունները։ Հագեցած լինելով ժամանակակից տեխնոլոգիաներով և բազմազան նյութերով՝ լաբորատորիան ապահովում է փորձարկումների և նորարարության համար իդեալական միջավայր։

Art Lab-ը արժեքավոր ռեսուրս է Դիզայնի բակալավրիատ ծրագրի ուսանողների համար՝ խթանելով ստեղծարարությունը, նորարարությունը և մասնագիտական աճը։

Նորություններ

Դիզայն
«Դիզայն» բաժնի ուսանողների ճանաչողական այցը Եվրասիա միջազգային համալսարան
Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել ենք Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Դիզայն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին։ Նրանց ներկայացվեց ...
Read More →
Դիզայն
Վարպետաց դաս «Դիզայն» կրթական ծրագրի շրջանակում
Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել էինք Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաներին: Այցի ընթացքում անցկացվեց վարպետաց դաս, ...
Read More →
Դիզայն
Մայրության և գեղեցկության օրը Եվրասիա միջազգային համալսարանում
Ապրիլի 7-ին Եվրասիա միջազգային համալսարանում ինքնատիպ իրարանցում էր։ Մայրության և գեղեցկության օրը մեր աշխատակիցների համար ...
Read More →
Դիզայն
#ԳործԿա․ բուհը փնտրում է աշխատող, ուսանողը՝ աշխատանք (Հանրային ռադիո)
«Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ»․ Եվրասիա միջազգային համալսարանում իրականացվող «Կարիերայի օր» նախագիծը մեկնարկեց այս կարգախոսով։ Փորձելու են ծանոթացնել պոտենցիալ գործատուներին ապագա աշխատակիցների հետ։ 25 ընկերություններ պետական ...
Read More →

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։