Փոխանակման ծրագրի ուսանողի հաջողությունները

ԵՄՀ-ն շարունակում է հետևել իր շրջանավարտների հաջողություններին: Այս անգամ ներկայացնում ենք Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանող Ադրիան Ալվարեզ Ռոդրիգեսին : Ադրիանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում հյուրընկալել էր Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին և մեկ կիսամյակ ուսումնառել էր համալսարանի ուսանողների հետ: Տվյալ ժամանակահատվածում Ադրիանը մասնակցեց ոչ միայն տեսական և գործնական դասընթացներին, այլ նաև պրակտիկա անցավ Եվրասիա հիմնադրամում, ուսումնասիրեց Հայաստանի Հանրապետությունում աստեղծված իրավիճակը և քաղաքական համակարգը:

Իր փորձառության և գիտելիքի հիման վրա Ադրիանը Իսպանիայի Ակադեմիական գերազանցության կազմակերպության կողմից ճանաչվել է  Քաղաքագիտության ոլորտում Իսպանիայի լավագույն ուսանողը այս ուսումնական տարվա շրջանավարտներից:

Եվրասիա միջազգային համալսարանի թիմը շնորհավորում է Ադրիանին հաջողությունների համար, մաղթում նոր նվաճումներ և ակնկալում է հետագա համագործակցության խորացում:

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման