ԵՄՀ-ն կիսվում է փորձով միջին մասնագիտական հաստատությունների հետ

Միջին մասնագիտական հաստատությունների տնօրենները մասնակցեցին  «Ռազմավարական պլանավորման և գնահատման արդյունավետ համակարգերի ներդրում (Եվրասիա միազգային համալսարանի օրինակով)» խորագրով աշխատաժողովին: Հանդիպումը վարեց ԵՄՀ հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը: Իր խոսքում Արևիկ Օհանյանը կարևորեց փոխադարձ այցերը ուսումնական հաստատություններ՝ ազգային և միջազգային մակարդակում, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվել իրականացնել փորձի փոխանակում, և դիտարկեց սույն հանդիպումը՝ որպես համալսարանի դրական փորձի և ձևավորած գիտելիքի փոխանցման լավագույն միջոց:

Բանախոսը  հանգամանալից ներկայացրեց Եվրասիա միջազգային համալսարանում կիրառված արդյունքահեն ռազմավարական կառավարման մոտեցումներն ու գործիքակազմը: «Ռազմավարությունն արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ էր կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կընձեռեր իրականացնել ռազմավարական նախաձեռնությունների մոնիտորինգ, անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքագրում, համակարգում և վերլուծություն»,- իր զեկույցում նշեց Ա.Օհանյանը: Նա առանձնացրեց ցուցանիշների հավասարակշռված համակարգի (BSC) հիմնական դրույթները՝ ֆինանսական կառավարում, շահառուների հետ հարաբերությունների կառավարում, ներքին գործընթացների կարգավորում, ուսուցում, աճ և զարգացում, հանգամանալից անդրադարձավ թվարկածի շուրջ:

Հանդիպումն ամփոփեց քննարկումը՝ ոչ ֆորմալ ձևաչափով:

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման