Հիշատակի ցերեկույթ՝ նվիրված պատերազմի քաջ հայորդիներին

Երդմանը հավատարիմ. անձնվիրաբար ծառայեցին հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայեցին կյանքը: Նրանք հավերժացան հայոց լեռներում՝ ՝ հաղթանակի հավատը սրտում պահած: Նրանց միավորեց մեկ առաքելություն. արյամբ գրեցին Հայոց պատմության նոր էջը՝ սերունդներին ավետելով հզոր հայրենիք կառուցելու գաղափարախոսությունը:
Նրանք էին՝
• Գարիկ Մովսիսյան
• Արթուր Հարությունյան
• Նարեկ Հովհաննիսյան
• Պավել Մանուկյան
• Սարգիս Սարգսյան
• Սուրեն Համբարձումյան
• Վարդան Պետրոսյան
 
Այսօր Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի աշակերտներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախի համար մղվող պայքարում զոհված զինվոր-ուսանողների հիշատակին: Երախտիքի խոսքեր, հույզեր… Եվրասիա միջազգային համալսարանի բեմից հնչեցին ռազմահայրենասիրական ստեղծագործություններ, աշակերտները ներկայացրին պատերազմի մասնակիցների՝ անփոխարինելի զինվորականի անցած մարտական ուղին ու հերոսական պայքարը, նրանց անմնացորդ նվիրումը Հայրենիքին։
 
Պատերազմում զոհվածների հուշապատի մոտ ծաղիկներ խոնարհեց ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Իր խոսքում ռեկտոր Օհանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և նշեց․ «Մենք բոլորս մեկ ընդհանուր ցավ ապրեցինք, և այսօր էլ շատ դժվար է խոսել այդ մասին: Այս միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ հիշել մեր քաջերի սխրագործությունները: Մեր յոթ անմահացած ուսանողներն էլ աչքի էին ընկնում իրենց զսպվածությամբ, խոհեմությամբ, իրենց մեջ կար ազգի նկատմամբ ունեցած սերը: Ինչպես մեծերն են ասում՝ գիտակցված մահն անմահություն է: Եվ իսկապես, նրանցից մի քանիսի հետ իմ ունեցած անձնական զրույցներում ակնառու էր, որ նրանք գիտակցված են գնում պատերազմի՝ իրենց հողն ու ջուրը պաշտպանելու՝ անգամ կյանքը տալուն պատրաստ: Սրանից մեծ հերոսություն չի կարող լինել: Նրանք գիտակցված իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի մենք ապրենք, որպեսզի մեր երկիրը հարատևի»:
 
«Հավերժ փա՛ռք հայ զինվորին»,- այս խոսքերով ամփոփվեց օրվա խորհուրդը կրող ցերեկույթը, որին ներկա էին նաև պատերազմի մասնակից ԵՄՀ ուսանողները, ովքեր այսօր շարունակում են իրենց բարձրագույն կրթությունը:

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր

Եվրասիա միջազգային համալսարանի և RedRays ընկերության միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր` hաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բիզնեսի արդյունավետ կառավարման ոլորտում առկա խնդիրները և մարտահրավերները,

Տրված է #JUST_FAIR ակադեմիական ծրագրի մեկնարկը

Ծրագրի ընթացքում կմշակվի և կներդրվի #արդարադատության #մատչելիության վերաբերյալ նորարարական հետազոտական ​​մոդուլ:  Ծրագիրը կիրականացնի Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող #Հայաստանում #արդարադատության #ոլորտի #բարեփոխումների #մշտադիտարկում ծրագրի

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին