«Կառավարում և շրջանաձև տնտեսություն» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի մեկնարկը տրված է

Իտալիայի Տուշիայի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը համատեղ հայտարարում են «Կառավարում և շրջանաձև տնտեսություն» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի այս տարվա ընդունելության մեկնարկը։

Մագիստրոսական ծրագիրը տևում է 2 տարի, որից առաջին տարին ուսանողը կսովորի Եվրասիա միջազգային համալսարանում, իսկ երկրորդ տարին Իտալիայի Տուշիա համալսարանում։

Տեղեկացնենք, որ ընտրված դիմորդները․

  • Իտալիայի Տուշիա համալսարանում մեկ տարի կսովորեն ԱՆՎՃԱՐ,
  • ուսանողական հանրակացարանում մեկ տարի կբնակվեն ԱՆՎՃԱՐ,
  • ամբողջ ուստարվա ընթացքում կստանան օրական մեկ անգամ ԱՆՎՃԱՐ սնունդ,
  • կստանան ճանապարհածախսի փոխհատուցում
  • կստանան կրթաթոշակ։

Ընդունելությունը մրցութային է։ Ծրագրի ավարտին ուսանողը ստանում է երկու դիպլոմ։

Գրանցվե՛ք խորհրդատվության համար․ https://www.eiu.am/consult/

Բիզնեսի ապագան Եվրասիայում. Վահագն Դիլբարյանը բացում Է թվային մարքեթինգի և ԱԲ-ի գաղտնիքները

Եվրասիա միջազգային համալսարանն իր ուսանողներին և մասնակիցներին ընձեռեց եզակի հարթակ՝ բացահայտելու ժամանակակից բիզնես աշխարհի ամենաակտուալ և հեղափոխական թեմաները։ Համալսարանի Կառավարման և ՏՀ ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ

ԵՄՀ և Լիգա Ինշուրանս. նոր հնարավորություններ ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՀ ամբիոնի ու Լիգա Ինշուրանս ընկերության համագործակցությամբ կայացավ հանդիպում, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրին Liga Gen Z ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում

Շրջանաձև տնտեսություն և կառավարում

Եվրասիա միջազգային համալսարանը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում մշակել է «Շրջանաձև տնտեսություն և կառավարում»