ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական բաց դասախոսությունը

Մեզ հյուրընկալվել էր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Վիրաբ Վարդանյանը:

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել խափանման միջոցների կիրառմանն առնչվող հարցերին, մինչդատական վարույթի փուլում ծագող խնդիրներին, ինչպես նաև քրեական դատավարության այլ արդիական հիմնահարցերին։

Վարպետության դասը անցել է մասնագիտական աշխույժ երկխոսության ձևաչափով՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը և փոխանակելու կարծիքներ։

Հանդիպման առանձնահատուկ և խորհրդանշական ավարտը դարձավ դատավորի կողմից իր հեղինակած մենագրությունների նվիրումը վարպետության դասին ակտիվ մասնակցություն ցուցաբերած երկու ուսանողուհիներին՝ Անուշ Բաղդասարյանին և Անի Հարությունյանին։

Այս ժեստը դարձավ հաճելի ուշադրության և խրախուսանքի դրսևորում՝ ընդգծելով նրանց հետաքրքրվածությունը քրեական դատավարության ուսումնասիրության և մասնագիտական զարգացման նկատմամբ։

Նմանատիպ հանդիպումները նպաստում են տեսական գիտելիքների և գործնական փորձի միջև կապի ամրապնդմանը, ուսանողների մասնագիտական մտահորիզոնի ընդլայնմանը և ապագա իրավաբանական գործունեության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:

Բանավեճը՝ որպես ապագա իրավաբանների մասնագիտական մտածողության ձևավորման միջոց

«Քրեական իրավունք» առարկայի շրջանակում, ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ադելինա Սարգսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, տեղի ունեցավ ուսանողական բանավեճ՝ «Քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի իջեցումը»

Ուսանողական ինքնակառավարում. անցած ուղուց՝ դեպի վերափոխման հեռանկարներ. ԵՄՀ-ում կայացավ ուսանողի միջազգային օրվան նվիրված համաժողովը

Նոյեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) կայացավ «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը՝ նվիրված Ուսանողի միջազգային օրվան։ Մեկ հարթակում համախմբվեցին

Իրավաբանական կրթությունը՝ մարդու իրավունքների գործնական ճանաչմամբ

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի առաջին կուրսի ուսանողուհիներ Լիանա Թումանյանը, Անի Թորոսյանը, Վերգինե Սուչյանը և չորրորդ կուրսի ուսանողուհի Քնար Ալոյանը 2026 թվականի նոյեմբերի 16-ին մասնակցել