Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական բաց դասախոսությունը, որը վարեց փաստաբան Հովհաննես Բայանդուրյանը։
Հանդիպման ընթացքում բանախոսը ուսանողների հետ կիսվեց մասնագիտական փորձով՝ անդրադառնալով փաստաբանական գործունեության գործնական առանձնահատկություններին, դատավարական մարտավարության ընտրությանը, պաշտպանության ռազմավարության մշակմանը, իրավական գործիքների արդյունավետ կիրառմանը և մասնագիտական էթիկայի սկզբունքներին։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց փաստաբանի դերին՝ վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև մասնագիտական անկախության ու պատասխանատվության ապահովման գործում։
Բաց դասախոսությունը ուսանողների համար ոչ միայն մասնագիտական փորձառության հետ ծանոթանալու, այլև տեսական գիտելիքները գործնական օրինակներով ամրապնդելու և ոլորտի արդիական հարցերը գործող փաստաբանի հետ քննարկելու արժեքավոր հնարավորություն էր։
Եվրասիա միջազգային համալսարանը կարևորում է նման նախաձեռնությունները՝ նպաստելով կրթության և մասնագիտական պրակտիկայի կապի ամրապնդմանը, ուսանողների գործնական կարողությունների զարգացմանն ու ապագա իրավաբանների մասնագիտական կայացմանը։


