Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագրի եզրափակիչ իրազեկման համաժողովը։ Միջոցառումը միավորել էր Հայաստանի բուհական համայնքի և միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու տվյալահենք որոշումների կայացման, ռազմավարական պլանավորման նոր գործիքների և կրթության որակի բարելավման հեռանկարները։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին բուհերի գործունեության գնահատման ազգային շրջանակի նախագիծն ու դրա կիրառման մեխանիզմները, որոնք ընդգրկում են կրթության որակի, հետազոտական ու նորարարական աշխատանքների, միջազգայնացման, ինչպես նաև կառավարման արդյունավետության առանցքային ուղղությունները։

Միջոցառմանը ներկա էր Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանի գլխավորությամբ, Կառավարման և ՏՀ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Հովհաննես Երիցյանը, Հետազոտական կենտրոնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Նազելի Նավասարդյանը, ինչպես նաև համալսարանի այլ ստորաբաժանումների պատասխանատուներ:

Պարոն Մարկոսյանը հանդես եկավ ելույթով՝ կարևորելով կատարողականի առանցքային ցուցանիշների (KPI) ներդրումը բուհական համակարգում և ընդգծելով դրանց դերը ռազմավարական պլանավորման, կրթական ծրագրերի արդիականացման ու տվյալահենք կառավարման մշակույթի ձևավորման գործում։

KPI4HE ծրագրի արդյունքների շարունակական կիրառումը էական քայլ է հայաստանյան բարձրագույն կրթության համակարգի մրցունակության բարձրացման, թվային վերափոխման և եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման ճանապարհին։

#EIU #EurasiaInternationalUniversity #ErasmusPlus #KPI4HE #HigherEducation #QualityAssurance #EducationArmenia

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Բաց դասախոսություն՝ «Քրեական դատավարության արդի հիմնախնդիրները դատական պրակտիկայում»

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Սիրով հրավիրում ենք մասնակցելու մասնագիտական դասախոսության, որը կվարի իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության