Իրավաբանական կլինիկան հայտարարում է ընդունելություն

Հարգե´լի ուսանողներ,

Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական կլինիկան հայտարարում է 2026-2027թթ. ուսումնական տարվա դիմորդների ընդունելություն:

Իրավաբանական կլինիկայի աշխատանքներին կարող են մասնակցել Համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողները՝ հետևյալուղղություններով.

  • «Տեղեկատվական իրավունք» (Street Law)՝ բակալավրիատի 2-4-րդ և մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերի ուսանողներ,
  • Իրավաբանական խորհրդատվություն՝ բակալավրիատի 3-4-րդ և մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերի ուսանողներ:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2026 թ-ի սեպտեմբերի 30-ը հետևյալ   հղմամբ՝ https://forms.gle/yHtm1zFs5xo3U8mF8

«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ»․ Եվրասիա միջազգային համալսարանի մասնակցությունը միջազգային գիտաժողովին

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվել է «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային գիտաժողով, որին Եվրասիա միջազգային համալսարանից

Տեսական գիտելիքից՝ մասնագիտական պրակտիկա․ բաց դասախոսություն Եվրասիա միջազգային համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական բաց դասախոսությունը, որը վարեց փաստաբան Հովհաննես Բայանդուրյանը։ Հանդիպման ընթացքում բանախոսը ուսանողների հետ կիսվեց մասնագիտական փորձով՝ անդրադառնալով

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago