Եվս մեկ կարևոր ու հուզիչ էջ գրվեց մեր համալսարանի պատմության մեջ։ Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման 28-րդ արարողությունը։
Այս օրը տարիների աշխատանքի, ձեռքբերումների, նոր գիտելիքների ու մեծ սպասումների ամփոփումն է։ Մեր շրջանավարտները ստացան իրենց վաստակած դիպլոմները՝ պատրաստ լինելով նոր մասնագիտական մարտահրավերների և մեծ նպատակների։
Սիրելի՛ շրջանավարտներ, թող համալսարանում անցկացրած տարիները լինեն ձեր հաջողության ամուր հիմքը, իսկ առջևում սպասվող ճանապարհը՝ լի նոր հնարավորություններով, ձեռքբերումներով ու հաղթանակներով։
Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին և մաղթում վստահ քայլեր դեպի նոր ու մեծ երազանքներ։







