Հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվեց Jean Monnet Summer School «The EU’s Green Deal Beyond the EU: Geopolitics, Policies, Cooperation, and Development» ամառային դպրոցը։
Մի քանի օր շարունակ Հայաստանի և տարբեր երկրների երիտասարդներ, ուսանողներ, հետազոտողներ ու մասնագետներ միասին ուսումնասիրեցին Եվրոպական կանաչ գործարքի ազդեցությունը ԵՄ սահմաններից դուրս՝ այն դիտարկելով աշխարհաքաղաքականության, քաղաքականությունների, միջազգային համագործակցության և կայուն զարգացման տեսանկյունից։
📚 Դասախոսություններն ու քննարկումները համակցվեցին փորձագիտական հանդիպումների, գործնական աշխատանքների և դաշտային այցելությունների հետ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան թեմաները դիտարկել նաև Հայաստանի իրականության մեջ՝ ծանոթանալով ոլորտային նախաձեռնությունների և շրջանաձև տնտեսության գործնական օրինակների։
🌱 Ամառային դպրոցի ընթացքում ձևավորվեց ոչ միայն գիտելիքի, այլև գաղափարների, փորձի և տարբեր երկրների ու մասնագիտությունների միջև կապերի փոխանակման հարթակ։
Ծրագիրն ավարտվեց մասնակիցների կողմից մշակված քաղաքականության առաջարկների ներկայացմամբ՝ գիտելիքից դեպի գործողություն անցում կատարելով։
Jean Monnet Summer School-ն իրականացվել է GreenPoLe Jean Monnet Module-ի շրջանակում և համաֆինանսավորվել Եվրոպական միության կողմից։




