Բարի՛ գալուստ Եվրասիա միջազգային համալսարան

Սիրելի՛ դիմորդներ,

Հայտնի են Եվրասիա միջազգային համալսարանի 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները։

Սրտանց շնորհավորում ենք մեր բոլոր ապագա ուսանողներին․ բարի՛ գալուստ ԵՄՀ մեծ ընտանիք։ Մաղթում ենք ձեզ ուսանողական վառ, ակտիվ և ձեռքբերումներով լի տարիներ։ Ձեր մասնագիտական ու անձնային աճի հետաքրքիր ուղին մեկնարկում է հենց այստեղ։

📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱԵՎ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

Այն դիմորդները, ովքեր դեռ չեն հասցրել ընդունվել կամ ցանկանում են փոխել իրենց մասնագիտական ընտրությունը, ունեն բացառիկ հնարավորություն։ Մեկնարկել է ԵՄՀ թափուր տեղերի ընդունելության մրցույթը։

  • Ինչպե՞ս դիմել․ https://dimord.am/
  • Մանրամասների համար․ 033580580

Բաց մի թողեք որակյալ և ժամանակակից կրթություն ստանալու ձեր հնարավորությունը։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: