Ներկայացվեց «Քաղաքագիտություն. ինտեգրացիա և կառավարում» մագիստրոսական ծրագիրը

Մայիսի 22-ին ԵՄՀ-ում կայացավ բաց դռների օր, որը նվիրված «Քաղաքագիտություն. ինտեգրացիա և կառավարում» մագիստրոսական ծրագրին (Joint Master in Political Science – Integration and Governance – PoSIG)։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ծրագրի կառուցվածքին, ուսուցման առանձնահատկություններին, միջազգային համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև քննարկեցին պրակտիկայի, կարիերայի զարգացման և հետագա մասնագիտական գործունեության հետ կապված կարևոր հարցեր։

Ներկայացվեց, թե ինչ գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերում ծրագրի ուսանողները, ինչպես է ծրագիրը համատեղում տեսական և գործնական կրթությունը, և ինչ հնարավորություններ է բացում պետական կառավարման, միջազգային կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ոլորտներում մասնագիտական գործունեություն ծավալելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում Բաց դռների օրվա բոլոր մասնակիցներին հետաքրքրվածության, ակտիվ հարցերի և բովանդակալից քննարկումների համար։ Վստահ ենք, որ այս հանդիպումը շատերի համար կարևոր քայլ դարձավ մասնագիտական զարգացման և ապագա կրթական ընտրության ճանապարհին։

Նշենք, որ ծրագիրը ԵՄՀ-ում ներդրվել է ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի JOPSCIP (“Curriculum Development – Joint MA Program in Political Science”) նախագծի շրջանակում

#JOPSCIP #POSIG #Political_Science #EIU

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: