Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի դասախոսներ`բ.գ.թ. Անուշ Մարտիրոսյանը և բ.գ.թ. Էլյա Դավթյանը անցկացրել են մասնագիտական և մեթոդական խորհրդատվություն՝ ուղղված ուսանողների գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացմանը:
Մասնակիցները ներկայացրել են իրենց դիպլոմային աշխատանքները, որոնց շրջանակում քննարկվել են հետազոտության կառուցվածքային ամբողջականությանը և ակադեմիական ձևավորմանը վերաբերող հարցեր:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գիտական տերմինաբանության ճիշտ կիրառմանը և եզրակացությունների հստակ ու փաստարկված ձևակերպմանը:
Ուսանողները ստացել են գործնական հմտություններ՝ ուղղված ներկայացման (presentation) արդյունավետ հմտություններին, հանձնաժողովի հնարավոր հարցերին պատրաստվելու գործընթացին, ինքնավստահության բարձրացմանը հրապարակային խոսքի ժամանակ:


