Գիտակրթական այց Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան

Հոկտեմբերի 6-10-ը ԵՄՀ հետազոտական կենտրոնի ղեկավարը՝ պ.գ.թ., դոցենտ Նազելի Նավասարդյանը աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայում՝ Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում՝ աշխատակազմի շարժունության ծրագրի շրջանակում։
 
Այցի առաջին օրերին Նազելի Նավասարդյանը հանդիպումներ է ունեցել Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի Միջազգային կենտրոնի կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին միջազգային շարժունության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, բուհերի միջև համագործակցության հաջող փորձերը, ինչպես նաև ԵՄՀ ուսումնական և հետազոտական ստորաբաժանումների ներգրավման նոր հնարավորությունները։
 
Մասնագիտական հանդիպումներ տեղի ունեցան համալսարանի Հետազոտական գործունեության կառավարման թիմի (USC R&D Management Team) հետ։ Քննարկվեց Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի գիտահետազոտական գործունեության կառավարման կառուցվածքը, ֆինանսավորման մեխանիզմները, հետազոտական թիմերի գործունեության կազմակերպման սկզբունքները և միջազգային նախագծերի կառավարման փորձը, ինչպես նաև հետազոտկան արդյունքների տարածման և առաջխաղացման մեխանիզմները։ Քննարկվեցին նաև մոտեցումներ, որոնք կարող են օգտակար լինել ԵՄՀ-ի հետազոտական կառավարման համակարգի կատարելագործման և միջազգային գործընկերային ցանցերի ընդլայնման համար։
 
Քաղաքական և սոցիալական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Հաս Գոմես Ֆրանսիսկո Էդուարդոյի՝ որպես հյուրընկալող պրոֆեսորի հրավերով հոկտեմբերի 9-ին ԵՄՀ հետազոտական կենտրոնի ղեկավարը Գալիցիական զարգացման IDEGA համալսարանական ինստիտուտում (IDEGA) հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» («Challenges and Opportunities of EU Accession for Armenia») թեմայով։
 
Ներկայացվեցին Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ առանձնահատկությունները՝ շեշտադրելով հնարավորություններն ու մարտահրավերները։
Դասախոսությունից հետո տեղի ունեցավ խորացված քննարկում Քաղաքական և հասարակական գիտությունների ֆակուլտետի ISOPOLIS հետազոտական խմբի հետ՝ նվիրված համատեղ գիտահետազոտական նախաձեռնությունների և համագործակցության նոր ձևաչափերի մշակմանը։
 
Այցի ընթացքում կայացավ նաև հանդիպում համալսարանի Քաղաքական և սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկանի հետ: Քննարկումների ընթացքում կողմերը առանձնացրել են այն ոլորտները, որտեղ ԵՄՀ-ի և Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի գիտական ներուժը կարող է փոխլրացնել միմյանց՝ հիմք ստեղծելով ապագա համատեղ ծրագրերի և ակադեմիական փոխանակումների համար

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման