Վարպետաց դաս «Դիզայն» կրթական ծրագրի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել էինք Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաներին: Այցի ընթացքում անցկացվեց վարպետաց դաս, որը վարեց «Դիզայն» կրթական ծրագրի դասախոս Կարեն Հակոբյանը: Նա ներկայացրեց դիզայնի հիմնական ուղղություններն ու կիրառական դաշտերը։
Աշակերտներն ակտիվորեն մասնակցեցին հետաքրքիր և կիրառելի պրակտիկ աշխատանքների՝ ապրանքանիշերի ստեղծման, բրենդինգի և խմբային համագործակցության թեմաներով։ Հանդիպումը նրանց մոտ ձևավորեց թիմային աշխատանքային հմտություններ և բացահայտեց դիզայնի աշխարհը որպես մասնագիտական ուղի։
 

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։