Եվրասիա միջազգային համալսարանի և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիրը

Եվրասիա միջազգային համալսարանի և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիրը:
 
Երկու ուսումնական հաստատությունների ղեկավարները քննարկեցին մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն ակտիվացնելու քոլեջ-բուհ համագործակցությունը, բարձրացնել մասնագիտական կրթության արդյունավետությունը՝ ամրապնդելով հիմքերը:
 
Վերակնքված համագործակցությունը բացի հիմնական ուղղություններից նպատակ ունի հատկապես աջակցել Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջին միջազգային կապերի հաստատման և ամրապնդման ուղղությամբ՝ օգտագործելով Եվրասիա միջազգային համալսարանի փորձը և ներուժը:
Պայմանագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ ընդգծելով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման