Մայրության և գեղեցկության օրը Եվրասիա միջազգային համալսարանում

Ապրիլի 7-ին Եվրասիա միջազգային համալսարանում ինքնատիպ իրարանցում էր։ Մայրության և գեղեցկության օրը մեր աշխատակիցների համար դարձավ ինքնաբացահայտման, ստեղծագործական ազատության և գույների խրախճանքի մի յուրահատուկ ուղի։
Դիզայնի կրթական ծրագրի պատասխանատու Շուշան Մարտիրոսյանի, ասպիրանտուրայի բաժնի ղեկավար, ստեղծարար Իրինա Բաբայանի և Հանրային կապերի թիմի ջանքերով կազմակերպել էինք նկարչական արտ թերապիա, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան վրձնի միջոցով արտահայտելու իրենց հույզերն ու մտքերը։
Ակրիլով նկարելու այս պրոցեսը ոչ միայն միավորում էր, այլև յուրաքանչյուրը հնարավորություն ուներ վերարտադրելու իր սիրելի արվեստի գործը՝ տալով դրան իր զգացմունքների, ապրումների ու երևակայության շունչը։ Վրձնի ամեն հպումով, գույների ամեն խառնուրդով նոր պատմություններ էին ստեղծվում, և այդ պատմություններում կար սեր, ջերմություն ու ոգեշնչու, մի գիչ գինևետ բույր ու տոնական գավաթների զրնգոց:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հոգին դրեցին այս գեղեցիկ օրը վերածելու իսկական տոնի։

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։