SIN NEC-ի վերապատրաստումը Վիլախում․ Դասախոսների հզորացում ներառական և վիրտուալ դասավանդման համար

Փետրվարի սկզբին Ավստրիայի Վիլախի CUAS համալսարանական համալիրում հաջողությամբ անցկացվեց SIN NEC-ի վերապատրաստումը՝ նվիրված բազմազան լսարաններում դասավանդմանը և վիրտուալ փոխանակմանը։ Ծրագիրը համահամակարգում է Եվրասիա միջազգային համալսարանը:
Չորս օր շարունակ Արևելյան գործընկերության երկրների դասախոսները հավաքվել էին՝ կատարելագործելու իրենց դասավանդման մոտեցումները՝ ուղղված բազմազան և միջազգային լսարաններին։
Վերապատրաստման հիմնական թեմաներն էին՝
Ներառական դասավանդման ռազմավարություններ – Ուսումնական ծրագրերի մշակում, գնահատման և հաղորդակցության ներառական մեթոդներ։
Վիրտուալ փոխանակման գործիքներ – Թվային դասավանդման մարտահրավերներ, համագործակցության մեթոդներ և ուսանողների ներգրավվածության բարձրացում։
 Վերապատրաստումը վարեցին ոլորտի փորձագետներ Ջանեթ Բրաունը, Էթնա Կնապիտշը, ովքեր տրամադրեցին գործնական գիտելիքներ և կոնկրետ գործողությունների պլաններ։
 Ի՞նչ է սպասվում առաջիկայում։
Մասնակիցները ձեռք բերված գիտելիքները կկիրառեն գարնանային կիսամյակում՝ մշակելով և համատեղ ստեղծելով նորարարական դասընթացներ, որոնք նպաստելու են բարձրագույն կրթության ներառականության և թվայնացման զարգացմանը։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման