Կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ։

«Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ։

Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի ողջույնի խոսքով, ով մասնակիցներին տեղեկացրեց Էրազմուս+ 2024թ․ Առաջարկների մրցույթի բացման մասին, հակիրճ ներկայացրեց Հայաստանի համար հասանելի Էրազմուս+ գործողությունները և դրանց վերջնաժամկետները։

Իսկ հանդիպման հիմնական խոսնակն էր Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավաբանության» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան, ով բավականին մեծ փորձ ունի Ժան Մոնե նախագծերի կազմման և իրականացման գործում, մասնավորապես՝ հանդիսանում է «EUSecJuris» Ժան Մոնե մոդուլի ակադեմիական համակարգողը  և «ԵՄ իրավական հետազոտություններ և իրավական եվրոպականացում» Ժան Մոնեի ամբիոնի ղեկավարը։

Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան բուհերի միջազգային կապերով զբաղվող բաժինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում մոդուլների ստեղծմամբ հետաքրքրված ակադեմիական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ։

Աննա Խվորոստիանկինան նրանց ներկայացրեց, թե որոնք են Ժան Մոնե գործողությունները, ֆինանսավորման ինչպիսի հնարավորություններ են առկա, և որոնք են դրանց դիմելու պայմանները, ինչպես նաև կիսվեց մասնակիցների հետ սեփական փորձով՝ ներկայացնելով իր կողմից համակարգվող Ժան Մոնե մոդուլի ու ամբիոնի առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում ներկայացված պրեզենտացիաները կարող եք գտնել ներքևում։

Հանդիպման ավարտին մասնակիցների և խոսնակի միջև ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան։

Հիշեցնենք, որ Ժան Մոնե գործողությունների վերջնաժամկետը 2024թ․ փետրվարի 1-ն է։

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն

KPI4HE նախագիծը ներկայացվել է կայուն զարգացմանն ուղղված միջազգային գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի ապրիլի 17-ին ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկել է «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային

Վարպետաց դաս «Դիզայն» կրթական ծրագրի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանում հյուրընկալել էինք Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաներին: Այցի ընթացքում անցկացվեց վարպետաց դաս, որը վարեց «Դիզայն» կրթական ծրագրի դասախոս Կարեն Հակոբյանը: Նա ներկայացրեց