Դատախաղ «Ամուսնալուծության և երեխայի տեսակցության կարգը նշանակելու պահանջների մասին»

2019թ. հունիսի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Քաղաքացիական դատավարություն 2» առարկայի շրջանակներում (դասախոս՝ Արմինե Չոբանյան) տեղի ունեցավ «Ամուսնալուծության և երեխայի տեսակցության կարգը նշանակելու  պահանջների մասին» դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Ուսանողները  հանդես   եկան   դատավորի, նիստերի քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների դերերում: Դատախաղն ուղղված էր քաղաքացիական դատավարության և հաշտարարության մասին օրենսդրության նորմերը գործնականում կիրառելուն, գործնական կարողություններն ու հմտությունները զարգացնելուն: Դատավարության նմանակման խաղը վերաբերում էր ամուսնալուծության և երեխայի տեսակցության կարգը սահմանելու պահանջներին:

«Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրահանգից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց: Դատավոր, IMG 1264«Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նոնա Ադունցը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները: Կողմերի համաձայնությամբ գործի քննությունը փոխանցվեց  հաշտարարի քննությանը։ Հաշտարարի օգնությամբ կողմերը եկան համաձայնության,  որից հետո հաշտության համաձայնության մասին որոշումը հաստատվեց դատարանի կողմից։

Դատախաղից հետո ԵՄՀ դասախոսներն ու  ուսանողները քննարկեցին դատախաղի ընթացքը:      Դատախաղին ներկա էր նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Ամփոփման իր խոսքում ռեկտորը կարևորեց այսօրինակ դատախաղերը՝ որպես տեսական գիտելիքները ամրապնդելու և գործնականում կիրառելու հնարավորություն։

 

 

ԵՄՀ ուսանողները՝ Արդարադատության նախարարության անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները մասնակցել են Արդարադատության նախարարության Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվել են ոլորտի առանցքային խնդիրներն ու զարգացման ուղղությունները։ Նիստի շրջանակում անդրադարձ

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների ճանաչողական այցը ՀՀ Սահմանադրական դատարան

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողներ՝ ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի և ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի ղեկավարությամբ, իրականացրին ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության