«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում

Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին Երևանի և մարզերի ավագ դպրոցների ու քոլեջների ավարտական դասարանների սովորողները:
Թեմատիկ ելույթներով հանդես եկան ԵՄՀ դասախոսներ Արամ Այվազյանը (ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ի.գ.թ.), Վարդգես Ֆրանգյանը (ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի փորձագետ) և Արմեն Հարությունյանը («Universal business solutions» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, ՀՀ փաստաբանական պալատի անդամ):
Ներկաները մասնակցեցին ուսանողների կողմից կազմակերպած զուգահեռ ընթացող «Ծնողական իրավունքներից զրկելու պահանջի վերաբերյալ» և «Դատական քննության փուլը ծանր մարմնական վնասվածքի դեպքով» դատական նիստերին, շրջեցին բուհում, ծանոթացան բուհի առաջարկներին, ԵՄՀ ուսանող դառնալու կարգին, իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին մասնագետներին և ուսանողներին:

ԵՄՀ ուսանողները՝ Արդարադատության նախարարության անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները մասնակցել են Արդարադատության նախարարության Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվել են ոլորտի առանցքային խնդիրներն ու զարգացման ուղղությունները։ Նիստի շրջանակում անդրադարձ

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների ճանաչողական այցը ՀՀ Սահմանադրական դատարան

Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողներ՝ ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի և ամբիոնի դասախոս Էդգար Մանուչարյանի ղեկավարությամբ, իրականացրին ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության