JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն

Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի ինստիտուցիոնալ հաակարգող, ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը համալսարանի դասախոսական անձնակազմին և ուսանողներին ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակն ու իրագործված միջոցառումները։

JOPSCIP նախագծի առաջնային նպատակն է մշակել արդիականացված, միջազգայնացված և թվայնացված քաղաքագիտության մագիստրոսի որակավորմամբ համատեղ մագիստրոսական ծրագիր՝ առաջ մղել լավ կառավարումը, խաղաղությունը, անվտանգությունը և մարդկային զարգացումը և միաժամանակ խթանելով ակտիվ քաղաքացիությունը։

Հունիս և հուլիս ամիսներին համալսարանի վեց դասախոս վերապատրաստում են անցել Կիրիլ և Մեթոդիոսի անվան Սկոպիայի համալսարանում (Հյուսիսային Մակեդոնիա) և Զալցբուրգի Պալիզ-Լոդրոն Համալսանաում (Ավստրիա) և ներկայումս ավարտական փուլին է մոտենում ըստ համատեղ քննարկված կրթական մոդուլների առարկայական ծրագրերի մշակումը։ Տեղեկատվական հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացվեց Եվրասիա միջազգային համալսարանի կողմից առաարկվող դասընթացների ցանկը։

Միաժամանակ Ռ․Մարկոսյանը ներկայացրեց, որ JOPSCIP նախագծի կոնցորցիումի անդամների կոմղից դիտարկվում է համապատասխան գործընկերության ընդլայնման հնարավորությունները և մասնավորապես Բալկանյան տարածաշրջանի մի շարք համալսարանների հետ համատեղ մագիստրոսական ծրագրի կայացումը՝  «Ինտեգրացիա և Կառավարում (Integration and Governance) POSIG մագիստորասական ծրագրի նախաձեռնության շրջանակում։

Մասնակիցներին ներկայացվեցին նաև վերոհիշյալ մագիստորասական ծրագրի միջազգային հավատարմագրման հետ կապված աշխատանքները։

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում համաֆինանսավորող JOPSCIP նախագիծը մեկնարկել է 2024 թվականին։ Այն իրականացվում է համալսարանների կոնսորցիումի կողմից, որոնց թվում են Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (GIPA, Վրաստան, ծրագրի համակարգող), Եվրասիա միջազգային համալսարանը (Հայաստան), Երևանի պետական համալսարանը (Հայաստան), Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (ՏՊՀ, Վրաստան), Զալցբուրգի Փարիզ-Լոդրոն համալսարանը (Ավստրիա), Սկոպյեի (Հյուսիսային Մակեդոնիա) Կիրիլ և Մեթոդիոսի անվան համալսարանը:

հանդիպու

Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար

Հունիսի 3-5-ը ԵՄՀ աշխատակիցները մասնակցում են Երևանում և Թբիլիսում զուգահեռ կազմակերպված «Միկրո-որակավորումներ Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի համար» ԵՄ կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ Micro-GEAR նախագծի

Վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով

Եվրասիա միջազգային համալսարանում հաջողությամբ անցկացվեց վերապատրաստման դասընթաց «Միջազգայնացում և միջազգային հաղորդակցության ներածություն» թեմայով, որը դասախոսեց ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Արծրուն Պիվազյանը: Վերապատրաստումը կազմակերպվել էր Երևանի

Այց Գդանսկի համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Քրիստինե Մինասյանը, ուսումնական հարցերով գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը և Ազատուհի Քիրիշյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում այցելեցին Լեհաստանի