ESN-ը հավաքագրում է նոր անդամներ

Հարգելի՛ ուսանողներ,
 
Տեղեկացնում ենք, որ Երևանում Էրազմուս ուսանողական ցանցը (ESN) հավաքագրում է նոր անդամներ:
ESN թիմին անդամակցելով՝ հնարավորություն կունենաք զարգացնելու նոր հմտություններ:
 
Անդամակցել կարող եք՝ լրացնելով հայտադիմումը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3jbzIsV
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևալ հեռախոսահամարով +37495346521 կամ գրել էլեկտրոնային փոստին՝ [email protected]
 
Գրանցման վերջնաժամկետն է՝ 07.02.2021թ.
 
«ESN-Երևան»-ը շահույթ չհետապնդող ESN միջազգային ուսանողական կազմակերպության կողմից Հայաստանում առաջին ներկայացուցչությունն է, որի առաքելությունը Հայաստանում միջազգային ուսանողներին ներկայացնելն ու աջակցելն է:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: