EPLO–ԵՄՀ hամագործակցությունը նոր էջ է բացում Հայաստանում իրավագիտության և կառավարման կրթության զարգացման համար

Եվրասիա միջազգային համալսարանն ուրախությամբ հայտարարում է Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) հետ հնարավոր համագործակցության շուրջ քննարկումների մեկնարկի մասին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցեցին EPLO-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարն Հայաստանում և Վրաստանում՝ դեսպան Իոսիֆ Նանոբաշվիլին, ԵՄՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՄՀ Ժան Մոնե ամբիոնի ղեկավար դոկտոր Աննա Խվոստյանկինան։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման գործնական քայլերը և ԵՄՀ-ի՝ EPLO-ի տնօրենների խորհրդին անդամակցության հնարավորությունը։

EPLO-ն միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է հանրային իրավունքի և կառավարման ոլորտում գիտելիքների տարածումը, ինչպես նաև եվրոպական արժեքների խթանումը՝ ամբողջ աշխարհում նոր սերնդի իրավաբանների և ժողովրդավարական հաստատությունների ձևավորման նպատակով։

Գործընկերների համագործակցությունը համատեղելու է EPLO-ի ակադեմիական և միջազգային զարգացման կարողությունները՝ ԵՄՀ Ժան Մոնե ամբիոնի ԵՄ իրավունքի և իրավունքի եվրոպականացման ոլորտի փորձառության հետ։ Այս համագործակցությունը նպատակ ունի ստեղծել ուսուցման և մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ ուսանողների համար, աջակցել դասախոսների փոխանակման ծրագրերին և կազմակերպել թիրախային վերապատրաստումներ՝ ուղղված ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA) իրականացմանը։

«Դիզայն» կրթական ծրագրի ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին իրենց ուսումնական պրակտիկայի արդյունքները

Եվրասիա միջազգային համալսարանի «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ամփոփեցին «Colors Creative School» ուսումնական կենտրոնում անցկացրած մեկամսյա ուսումնական պրակտիկան՝ անվանի դիզայներ Նարեկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Ի՞նչ էին

Ուսանողական փոխանակման հնարավորություն Լիտվայում (Erasmus+ Study Mobility)  

Լիտվայի Mykolas Romeris University համալսարանը հայտարարում է Erasmus+ ծրագրի շրջանակում իրավագիտության և կառավարման բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների փոխանակման հայտերի ընդունում 2026/2027 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար։  

Ուսանողական փոխանակման հնարավորություն Լեհաստանում (Erasmus+ Study Mobility)  

Լեհաստանի Powiślańska Academy of Applied Sciences համալսարանը հայտարարում է Erasmus+ ծրագրի շրջանակում կառավարման բակալավրիատի ուսանողների փոխանակման հայտերի ընդունում 2026/2027 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար։   Հետաքրքրված