E-buh համակարգի հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազան արդեն գործում է ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանն արդեն անցում է կատարել  հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազայի կիրառմամբ՝ աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքների հավաքագրմանն ու խրախուսմանը։

էլեկտրոնային կառավարման “e-buh” համակարգի հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազան այսուհետ դասախոսներին, աշխատակիցներին հնարավորություն կտա ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մուտք գործել համակարգ,  ավելացնել, ինչպես նաև խմբագրել իրենց կողմից իրականացված հետազոտական աշխատանքները, հոդվածները, մասնագիտական, մեթոդական գրքերը, վերապատրաստումները և այլն:

Հավելենք, որ հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազայից  օգտվելու, արդյունքները մուտքագրելու, խմբագրելու գործիքների և հնարավորությունների վերաբերյալ անցկացվել էր դասախոսների, աշխատակիցների վերապատրաստում։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: