Category: Իրավագիտություն

Ուսանողները մասնակցեցին օրենքի նախագծի քննարկմանը

Ս․թ․ ապրիլի 18-ին «Մտավոր սեփականության իրավունք» առարկայի շրջանակներում դասախոս Մերի Շահբազյանի նախաձեռնությամբ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի ուսանողները մասնակցեցին «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը։ Որպես բանախոս՝ հանդես եկավ օրենքի նախագծի համահեղինակ, «Հայ հեղինակ» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, որը խոսեց օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ներկայացրեց հեղինակային իրավունքների կիրառելիությունը Հայաստանում, համեմատականներ անցկացրեց եվրոպական և ամերիկյան նախադեպերի հետ, և անհրաժեշտ համարեց պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերոնշյալ ուղղությամբ իրազեկվածության բարձրացման նպատակով։

Գիտագործնական սեմինար ԵՄՀ-ի իրավագիտության ամբիոնում

2016 թ. մայիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնում տեղի ունեցավ «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը և օրենսդրությունում առկա թերությունները» խորագրով սեմինար: