
Աննա Խվորոստիանկինան ելույթ է ունեցել ԵՄ-Հայաստան խորագրով աշխատաժողովին
Ներկայցվել են շնորհանդեսներ՝ նվիրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և խորհրդարանական գործառույթներին

Ներկայցվել են շնորհանդեսներ՝ նվիրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և խորհրդարանական գործառույթներին

Ս.թ. մայիսի 18-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ նույն ամբիոնի ուսանողների մասնակցությամբ, որը նվիրված էր ժողովրդաիշխանության իրականացման ձևերին։

2021թ․ ապրիլի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությանը: Հանդիպման ընթացքում ապագա իրավաբանները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության խորհրդական Էմիլ Ղազարյանին։

Իրավագիտության 1-ին կուրսի ուսանողները «ՀՀ Սահմանադրական իրավունք 1» առարկայի շրջանակներում կատարում են գործնական թիմային աշխատանքներ:

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը հավաքագրում է կամավորների 2021թ. մարտի 20-ին համալսարանի ուսանողական սրահում կազմակերպվող «Հասարակագիտություն» դպրոցական դասընթացի իրավունքի բաժնից աշակերտական մրցույթի աշխատանքները կազմակերպելու նպատակով։

Ս.թ. դեկտեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակներում հերթական անգամ կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց վարպետության դաս:

Այսօր՝ ս․թ․նոյեմբերի 5-ին, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս՝ «Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթի ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ» թեմայով, որը վարեց Կոտայքի մարզի դատախազության Հրազդան քաղաքի ավագ դատախազ Սմբատ Մինասյանը։

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողները «Քրեակատարողական իրավունք» առարկայի շրջանակում (դասախոս՝ Արամ Այվազյան) նախորդ շաբաթ այցելեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այցի նպատակն էր զարգացնել ուսանողների գործնական հմտությունները։ Այցի ընթացքում ուսանողները նաև շրջել և ծանոթացել են հիմնարկի ենթակառուցվածքներին։

2019թ. հունիսի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Քաղաքացիական դատավարություն 2» առարկայի շրջանակներում (դասախոս՝ Արմինե Չոբանյան) տեղի ունեցավ «Ամուսնալուծության և երեխայի տեսակցության կարգը նշանակելու պահանջների մասին» դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

2019թ. մայիսի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Պատանի իրավաբանի» դպրոցի աշակերտների ներկայացմամբ (դասախոս՝ Մերրի Շահբազյան) տեղի ունեցավ դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին նաև ԵՄՀ «իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:
Լինել տարածաշրջանում ճկուն կառավարում ունեցող առաջատար կրթական հաստատություն՝ միտված աշխատաշուկայի անընդհատ զարգացող պահանջներին համապատասխան գործնական հմտություններով ու կարողություններով…
Ես շնորհակալ եմ որակյալ կրթությանս համար։ Այստեղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը մեզ կուղեկցեն ողջ կյանքում՝ դարձնելով մեզ ավելի ուժեղ և պատրաստ նոր մարտահրավերների։
Էլեն Կիրակոսյան
Լրագրություն
Լինել տարածաշրջանում ճկուն կառավարում ունեցող առաջատար կրթական հաստատություն՝ միտված աշխատաշուկայի անընդհատ զարգացող պահանջներին համապատասխան գործնական հմտություններով ու կարողություններով…
Ես շնորհակալ եմ որակյալ կրթությանս համար։ Այստեղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը մեզ կուղեկցեն ողջ կյանքում՝ դարձնելով մեզ ավելի ուժեղ և պատրաստ նոր մարտահրավերների։
Էլեն Կիրակոսյան
Լրագրություն