Նոր ծրագիր՝ զուգահեռաբար սովորել և աշխատել նախընտրող դիմորդների համար

Եվրասիա միջազգային համալսարանի կարգախոսն է կրթության և գիտության բնագավառում «Մեր ձեռքը դարի զարկերակին է»: Այս պարտադիր դարձած պահանջը արտահայտվում է համալսարանի գործունեության բոլոր բնագավառներում. կրթական ծրագրերի բարելավման, տնտեսության զարգացման պահանջներից ելնելով ուսուցման նոր մեթոդների ներդրման համալսարանական նոր ենթակառուցվածքների բարելավման և արժանապատիվ ուսուցման ժամանակակից միջավայրի ստեղծման, ուսուցման գործընթացում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, նոր տեղեկատվական համակարգերի ապահովման և համալսարանական կրթական գործունեության օպտիմալացման և այլ ոլորտներում: Այս կարգախոսը նպատակ է հետապնդում առաջացնելու այնպիսի հետևանքներ, որոնք այս անցումային՝ հնից նորին անցման ժամանակաշրջանում, նպաստեն այսօրվա գործատուի պահանջները բավարարելու համար, սովորողին մղելու ուսուցման նկատմամբ նախատրամադրվածության բարձրացման, ձեռք բերելու մասնագիտական նոր հմտություններ և կարողունակություններ:

Ահա այդ նորարարության շարքից է նաև ուսուցման ձևի փոփոխությունը. հեռակա ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով ավանդական համակարգը վերաձևափոխել այնպես, որ հնարավոր լինի ընդգրկելու կրթական համակարգում աշխատող՝ մասնագիտական պատշաճ հմտությունների պահանջ ունեցող երիտասարդությանը:

Համալսարանն առաջարկում է հեռակա ուսուցման նոր համակարգ (ինտենսիվ հեռակա կամ չընդհատվող հեռակա), երբ պարապմունքները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ օրերին՝ կրթական առկա ուսուցման ծրագրով սահմնաված վերջնարդյունքներին համապատասխան, ութ ժամյա գրաֆիկով (4×2ժամ), իսկ անհրաժեշտության դեպքում նաև շաբաթը մեկ օր երեկոյան լրացուցիչ էլեկտրոնային դասավանդման գործիքակազմի կիրառմամբ:

Ի՞նչ առավելություններ ունի այս նոր համակարգը.

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման