

Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկություններին ծանոթացան ԵՄՀ բակալավրիատի ուսանողները
Ս․թ․ նոյեմբերի 3-ին Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի կենտրոնը ևս մեկ անգամ կազմակերպեց հանդիպում Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկությունների վերաբերյալ: Այս անգամվա հանդիպումն իրականացվեց բուհի բակալավրիատի ուսանողների համար: Առցանց հարթակում ներկա էին միջազգային շարժունության ծրագրերով հետաքրքրվածները: