

Համընդհանուր անվտանգության ուսումնասիրություններ թեմայով ամառային դպրոց
ԵՄՀ-ում շարունակվում են միաջազգային ամառային դպրոցի աշխատանքները: Այս շաբաթ՝ հունիսի 15-ին, դպրոցի մասնակիցները հանդիպեցին «Չետհեմ Հաուզ» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ Լորենս Բրոերսին, ով Կովկասյան հետազոտություն գրքի համահեղինակն է, ինչպես նաև գլխավոր խմբագիրը: Նախկինում նա աշխատել է «Հաշտեցման ռեսուրսներ» ՀԿ-ում, որի գործունեությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նրա առաջին գիտական հանդեսը նվիրված է կովկասյան տարածաշրջանին: