10 ՊԱՏՃԱՌ. Ինչո՞ւ ընտրել Եվրասիա միջազգային համալսարանը

  1. ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ.

Նորացված ծրագրերով  տեսական դասերից բացի, սկսած 2-րդ կուրսից, մասնագիտությունների ուսպլաններով նախատեսված են նպատակային պրակտիկաներ: Անցկացվում են բաց դասեր, վարպետության դասեր, լրացուցիչ դասընթացներ՝ ոլորտի լավագույն մասնագետների, գործատուների ներգրավմամբ: Ուսանողները ընդգրկվում են նաև տարաբնույթ կամավորական աշխատանքներում:

  1. ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄԻ ԾՐԱԳԻՐ.
  • Ներքին կրկնակի դիպլոմի ծրագիր․ ուսանողը ԵՄՀ-ում զուգահեռաբար կարող է սովորել երկու տարբեր մասնագիտություն (առկա և հեռկա համակարգով)՝ ստանալով երկու որակավորում:
  • Միջազգային կրկնակի դիպլոմի ծրագրեր․ (1) Վարշավայի Տնտեսագիտության և հումա­նիտար գիտությունների համալսարանի (Լեհաստան) հետ կրկնակի դիպլոմի ծրագիր, (2) Իտալիայի Տուշիա համալսարանի հետ կրկնակի դիպլոմի ծրագիր
  1. ՈՒՍՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ ԲՈՒՀԵՐՈՒՄԵՄՀ-ն բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար ապահովում է միջազգային շարժունության հնարավորություններ (Erasmus+ և երկկողմանի այլ համաձայնագրերի միջոցով)` 750-850 եվրո ամսական կրթաթոշակով։
  2. ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԵՂՉհամալսարանն ապահովում է անվճար և զեղչային հիմունքներով սովորելու հնարավորություններ, ուսանողը հնարավորություն ունի ուսումնա­ռության ընթացքում փոխադրվել վճարովի համակարգից անվճար, ուսման վարձը վճարել ամսական կտրվածքով, օգտվել օրենքով և բուհի կողմից սահմանված բազմաթիվ արտոնություններից։
  3. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.Միջազգային փորձի տեղայնացման՝ առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների պարբերաբար բարելավման, արդիականացման արդյունքում բուհում ապա­հովված է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթությունը: Համալ­սա­րանը հագեցած է ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոց­ներով, ստեղծված են ուսումնափորձագիտական հարմարավետ պայմաններ (լաբորատորիաներ, կահավորում) ուսանողի ուսում­նառությունը արդյունավետ կազմակերպելու համար։
  4. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Ուսանողի ցանկությամբ համալսարանն առաջարկում է մասնագիտական դասընթացներ նաև անգլերենով: Բուհում օտար լեզուների դասավանդումն իրականացվում է տարբերակված ծրագրերով: Համալսարանում սովորում են տարբեր երկրներից ուսանողներ, ինչի շնորհիվ ապահովված է միջմշակութային հետաքրքիր հաղորդակցությունը:
  5. ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄ․ ԵՄՀ դասախոսների և վարչակազմի գերակշռող մասը վերապատրաստվել է եվրոպական համագործակից համալսարաններում. դասավանդում են նաև պրակտիկ աշխատողներ, հայտնի գործատուներ, կրթական հմուտ փորձագետներ:
  6. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՏԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ.մարզերի, ինչպես նաև օտարերկրյա ուսա­նողները հնարավորություն ունեն բնակվելու համալսարանի հարմարավետ hյուրատներում (մասնաշենքի առանձին հարկաբաժիններում)։
  7. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ԿՅԱՆՔԱջակցություն է ցուցաբերվում ուսանողներին՝ նախաձեռնելու մարզամշակութային, ինտելեկտուալ, ճանաչողական տարաբնույթ միջոցառումներ, ներգրավվել հետազոտական և հմտությունների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում, գիտաժողովներում և ընթացիկ նախագծերի կազմակերպման ու իրականացման աշխա­տանքներում։
 

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները