«Սահուն քայլերով դեպի աշխատաշուկա»

Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը staff.am-ի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպում է «Սահուն քայլերով դեպի աշխատաշուկա» թեմայով սեմինար, որին կարող են մասնակցել ԵՄՀ ուսանողները
Սեմինարին կներկայացվեն աշխատաշուկայի այս պահին առկա զարգացումները, աշխատանքի գրագետ դիմումը, հարցազրույցին ճիշտ ներկայանալու առանձնահատկությունները, CV կազմելու կանոնները և այլն:
Հանդիպումը կկայանա 2023թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ին, 425 դահլիճում:

Մայրության և գեղեցկության օրը Եվրասիա միջազգային համալսարանում

Ապրիլի 7-ին Եվրասիա միջազգային համալսարանում ինքնատիպ իրարանցում էր։ Մայրության և գեղեցկության օրը մեր աշխատակիցների համար դարձավ ինքնաբացահայտման, ստեղծագործական ազատության և գույների խրախճանքի մի յուրահատուկ ուղի։Դիզայնի

Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ

Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ ամենամյա «Բաց դռների օր» մասնագիտական կողմնորոշման նախագծի բացումը, որն այս տարի կրում է «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը: ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․

«Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում»

Եվրասիա միջազգային համալսարանը ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է գիտաժողով` «Նորարարության սիներգիա. մտավոր սեփականության նավարկությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով: