ՈԱԱԿ մասնագետները հանդիպեցին ԵՄՀ փորձագետների հետ

Հուլիսի 7-ին ՈԱԱԿ մասնագետները UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակում հանդիպեցին ծրագրի մասնակից բուհերի՝ այդ թվում  Եվրասիա միջազգային համալսարանի փորձագետների հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտաքին գնահատման արդյունքում խորհրդատվական զեկույցի պատրաստման ձևաչափը և առաջիկա աշխատանքները:

Հավելենք, որ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։

Մանրամասն ՀՂՈՒՄՈՎ

Բարի գալուստ ԵՄՀ ընտանիք

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում դիմավորեցինք մեր առաջին կուրսեցիներին։ Նոր ուսանողներին ողջունեցին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ռազմավարական զարգացման

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։