Շրջանաձև տնտեսություն և կառավարում

Եվրասիա միջազգային համալսարանը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում մշակել է «Շրջանաձև տնտեսություն և կառավարում» մագիստրոսի կրթական ծրագիրը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ներառվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսական մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկում, իսկ համալսարանը ստացել է համապատասխան կրթական ծրագրի լիցենզիա։

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Շրջանաձև տնտեսություն և կառավարում» մագիստրոսի կրթական ծրագրի 2025/26 ուսումնական տարվա ընդունելություն։ Ծրագրին կարող են դիմել ընդունվել ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված, բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձիք։

Մագիստրոսական ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ նորարար և պատասխանատու մասնագետներ։ Ծրագիրը համադրում է տնտեսագիտությունը, բնապահպանությունը և կառավարման ժամանակակից մոտեցումները՝ տրամադրելով գիտելիքներ, որոնք պահանջված են ամբողջ աշխարհում։

Ուսանողները կծանոթանան շրջանաձև տնտեսության տեսությանը, կայուն զարգացման գլոբալ նախաձեռնություններին, մարքեթինգային հետազոտություններին, շրջանաձև տնտեսության նորարարություններին ու կանաչ տնտեսության տեխնոլոգիաներին։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը և արհեստական բանականության գործնական կիրառությունները հատուկ շեշտադրված են ուսումնական ծրագրում։

Ծրագիրն ավարտվում է մագիստրոսական թեզի պաշտպանությամբ՝ համապատասխան նախագծի իրականացմամբ։ Նախագիծ իրականացնելու համար ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ՝ 200,000 դրամի չափով։

Դիւմումները ընդունվում են ԵՄՀ ընդունող հանձնաժողովի կողմից՝ Երևան, Ազատության պողոտա 24/2, ԵՄՀ, 4-րդ հարկ՝ մինչև ս/թ օգոստոսի 27-ը։

ԵՄՀ-ն՝ կրթական բարեփոխումների առաջնագծում. ամփոփվեց Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ։

armenpress.am. Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Հարցազրույց ԵՄՀ Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահի հետ

Հարցազրույց Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Մանվելյանի հետ Հունվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացված ուսանողական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում