Նրանք հավերժացան հայոց լեռներում

Երդմանը հավատարիմ. անձնվիրաբար ծառայեցին հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայեցին կյանքը:

Նարեկ Հովհաննիսյան

Արթուր Հարությունյան

Պավել Մանուկյան

Սգո այս օրերին հարկ է հիշել մեր ուսանողներին, որոնք անմահացան Արցախյան պատերազմում՝ հաղթանակի հավատը սրտում փափագելով:

Նրանց հիշելու ենք միշտ՝ որպես խելացի, ուսումնատենչ, ոլորտի լավագույն մասնագետ դառնալու երազանքներով ու նպատակներով:

Նրանց միավորեց մեկ առաքելություն. արյամբ գրեցին հայոց պատմության նոր էջը՝ սերունդներին ավետելով  հզոր հայրենիք կառուցելու գաղափարախոսությունը:

Նրանք հավերժացան հայոց լեռներում:

Հավերժ փա՛ռք. ննջե՛ք խաղաղությամբ…

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման