ՄՐՑՈՒՅԹ. Իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղ

ՄՐՑՈՒՅԹ

Հայտարարվում  է  մրցույթ Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղի  համար

 Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն գիտական աստիճան (պարտադիր), կոչում (ցանկալի է)
  • Նվազագույնը 3 տարվա վարչական և գիտամանկավարժական աշխատանքի փորձ բարձրագույն կրթության ոլորտում
  • Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն
  • Որակի ապահովման ազգային և եվրոպական չափորոշիչների տիրապետում
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի իմացություն

Անհրաժեշտ հմտություններ և կարողություններ

  • Առաջնորդության և կառավարման հմտություններ և կարողություն
  • Թիմի ձևավորման (team building), արդյունավետ հաղորդակցության, համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու կարողություն և խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
  • Ինստիտուցիոնալ կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան հիմնարար քաղաքականությունների մշակման և կառավարչական հիմնախնդիրների ախտորոշման, լուծման և խորհրդատվության հմտություններ ու կարողություն

Աշխատանքի  համառոտ  նկարագիր

  • Կազմակերպում և իրականացնում է ուսումնական գործընթացը, ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստում, նրանց որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացներ:
  • Պլանավորում, կազմակերպում և համակարգում է ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքները, այդ թվում՝ մասնագիտական կրթական ծրագրերի և դրանցով նախատեսվող առարկայական ծրագրերի մշակման և վերանայման, ինչպես նաև դրանց համապատասխան ուսումնական գործընթացի իրականացման աշխատանքները, միջազգային բենչմարքինգի և դրան համապատասխան բարելավումների իրականացումը։
  • Գիտխորհրդում, մեթոդխորհրդում, ՈԱ կառավարման օղակներում և այլ մարմիններում ներկայացնում է ամբիոնին առնչվող խնդիրներն ու շահերը:
  • Կազմակերպում և համակարգում է դասախոսների կողմից ամբիոնի հիմնական ուղղվա­ծութ­յան շրջանակներում կատարվող գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև այլ հետազոտական ծրագրեր:

Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում  ենք  մինչև  2022թ-ի ապրիլի 30-ը  ուղարկել   լուսանկարով   ռեզյումե   /CV/   hr@eiu.am  Էլ-փոստին , հեռ. (010 ) 29-90-77 (ներքին 106)  ՄՌԿ բաժին

Հարցազրույցի  կհրավիրվեն  միայն  ընտրված   թեկնածուները :

Մտավոր սեփականության վերաբերյալ ուսումնական դատախաղ ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի երրորդ կուրսի ուսանողները, դասախոս Լիլիթ Զիրոյանի ղեկավարությամբ, «Քաղաքացիական իրավունք» առարկայի շրջանակում իրականացրին ուսումնական դատախաղ։ Դատախաղի թեման վերաբերում

«Անձնագիր դեպի աշխարհ» թեմայով մոտիվացիոն դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց «Սմարթ Չոյս» լեզուների ուսուցման միջազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, մ.գ.թ. Սվետլանա Կարապետյանին և Կիպրոսի «Կասա» քոլեջի գործադիր տնօրեն Էլինա Սավերիադեսին։ Նրանք հանդես եկան

Դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ «Ինչպես ապրել մոտիվացված» թեմայով։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ Կառավարման ամբիոնը՝ հրավիրելով կառավարման մասնագետ Դավիթ Մեջլումյանին։ Դասախոսության ընթացքում Դավիթ